Հանդիպում «Զարգացում» հասարակական շարժման նախագահի հետ


    Փետրվարի 24-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում «Զարգացում» հասարակական շարժման նախագահ Վահան Եղիազարյանը ընթերցողներին և ուսանողներին ներկայացրեց իրենց հասարակական շարժման գործունեությունը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Շարժումը կազմավորվել է 2013թ.-ի մայիսին: Այդ տարիների ընթացքում կազմակերպվել է 96 միջոցառում՝ տարբեր ծրագրերի շրջանակներում: Շարժման առաքելությունն է համախմբել հասարակությանը ազգային միասնության և հայրենասիրության գաղափարի շուրջ, ապահովել հասարակության ներգրավվածությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող նախաձեռնություններում և ամրապնդել մեր երկրի ներկայությունը միջազգային հարթակում: Շարժման գլխավոր նպատակն է իրագործել երիտասարդական ծրագրեր, որպեսզի լինենք ավելի հայրենասեր, ավելի ակտիվ և կարողանանք վերակառուցել մեր հայրենիքը: Շարժման նախագահը ներկայացրեց 2017թ.-ի ծրագրերը և հրավիրեց ցանկացողներին միանալ շարժմանը և դառնալ կամավորականներ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են