Շրջայց գրադարանով


    Փետրվարի 23-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Իսահակյան գրադարանում հյուրընկալվեցին Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Կարինե Բարսեղյանի ուղեկցությամբ: Աշակերտները շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան գրադարանից օգտվելու կանոններին, իրականացվող աշխատանքներին, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների, ակումբների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում ծանոթացան նորագույն տեխնիկային՝ եռաչափ տպիչին, եռաչափ գրիչին, որոնց միջոցով պատրաստեցին տարբեր առարկաներ, որոնք որպես հուշ վերցրեցին իրենց հետ: Այնուհետև ԿԳ-ի «Մանկական գրականության բաժնում» նրանց դիմավորեց բաժնի պատասխանատու Արմինե Պետրոսյանը։ Նա երեխաներին ծանոթացրեց բաժնի ֆոնդին, հետո նրանց հետ խաղաց հայկական ժողովրդական խաղ՝ «Առածանի», ապա դիտեցին Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանված սև-սպիտակ ֆիլմ՝ «Տերն ու ծառան»: Վերջում դասղեկն ու աշակերտներն Արմինե Պետրոսյանին գիրք նվիրեցին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են