«Խաղում ենք Թումանյան»


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը, փետրվարի 21-ին, Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված հերթական միջոցառումն անցկացրեց Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոցում: Գրադարանի «Իսահակյան» թատերախմբի սաները հանդես եկան «Խաղում ենք Թումանյան» ներկայացմամբ: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, աշակերտները, ծնողներ և հյուրեր: Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Քնարիկ Պետրոսյանը։ Շնորհակալություն հայտնելով թատերախմբի անդամներին՝ նա հույս հայտնեց, որ այս գեղեցիկ համագործակցությունը շարունակական կլինի... Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ու ծափողջույններով հետևեց փոքրիկ դերասանների խաղին: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսք ասաց թատերախմբի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Մարիամ Հակոբյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են