Նվիրատվություն գրադարանին


    Փետրվարի 20-ին, Գիրք նվիրելու օրվա առթիվ, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանին անակնկալներ մատուցեցին գրադարանի բարեկամները՝ նվիրելով մեծաքանակ գրականություն: Գրադարանի բարեկամների շարքում էին բանաստեղծ, թարգմանչուհի Հերմինե Նավասարդյանը, ՀԳՄ վարչության քարտուղար գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու Պետրոս Դեմիրճյանը, բանաստեղծ, մանկագիր, Գրողների տան գործադիր տնօրեն Ղուկաս Սիրունյանը, թարգմանիչ,արձակագիր Արամ Արսենյանը և այլք:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են