Նվիրատվություն Իսահակյան գրադարանին


    Փետրվարի 17-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը հյուրընկալել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երևանի սկաուտական խմբի Գրքերի Ակումբի սաներին: Նրանք գրադարանին նվիրեցին գրքեր, էջանշաններ և իրենց կազմակերպության հուշանվերը: Գրադարանի տնօրենը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, հրավիրեց նրանց փետրվարի 20-ին Իսահակյան գրադարան, Գիրք նվիրելու օրվա առթիվ, «Նվիրում է գրադարանը» ակցիայի շրջանակներում, որպեսզի իրենք էլ հեռանան գրադարանից՝ իրենց ընտրած գրքերով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են