Շրջայց գրադարան


    Նոյեմբերի 18-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Իսահակյան գրադարանի հյուրերն էին Երևանի <<Շահամիր Շահամիրյանի>> անվան կրթահամալիրի երկրորդ դասարանի աշակերտները` դասղեկ Սվետլանա Ալեքսանյանի ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտները ականատես եղան եռաչափ տպիչի աշխատանքին, եռաչափ գրիչի օգնությամբ պատկերներ ստացան: Գրադարանի դահլիճում կազմակերպվեց հայկական ժողովրդական խաղեր, աշակերտները թիմերի բաժանելով՝ խաղացին <<Համրախաղ>>, «Առածանի» և «Հանելուկախաղ», որից հետո դաշնամուրի նվագակցությամբ երգեցին ու արտասանեցին: Այնուհետև «Մանկական գրականության» բաժնում ծանոթացան մուլտիպլիկատոր, ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանի հեղինակած «Վիշապագորգ» մուլտֆիլմի հետ և դիտեցին այն: Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են