Մորթենսոն կենտրոնի միջազգային գրադարանային ծրագրեր


    Հոկտեմբերի 25-ին <<Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի Ամերիկյան անկյան հյուրը՝ Մորթենսոն կենտրոնի միջազգային գրադարանային ծրագրերի տեխնոլոգիաների գծով խորհրդատու-մասնագետ Ռեբեքա Մքգուայերը, հանդես եկավ դասախոսութամբ։ Միջազգային գրադարանային ծրագրերի Մորթենսոն կենտրոնը Ուրբանա Շեմփեյնում տեղակայված Իլլինոյսի համալսարանի գրադարանի մի մասն է և ստեղծվել է 25 տարի առաջ։
Ռեբեքա Մքգուայերը խոսեց ԱՄՆ գրադարանների և մասնավորապես Իլլինոյսի համալսարանի գրադարանի մասին։ Նա ներկայացրեց Մորթենսոն կենտրոնի միջազգային գրադարանային ծրագրերը, դրանց առաքելությունը, բնագավառները և խոսեց կենտրոնի կողմից իրականացվող համագործակցությունների և այցելությունների ծրագրերի մասին։ Նա ներկայացրեց նաև կենտրոնի նոր ծրագիրը, որի նպատակն է բազմակողմանի վերապատրաստում անցկացնել ամբողջ աշխարհի գրադարանավարների հետ։ Այս նոր ծրագիրը արդեն փորձարկվել է մի քանի երկրներում, որոնցից մեկը Հայաստանն է։
Դասախոսության վերջում մասնակիցները Ռեբեքա Մքգուայերին ուղղեցին բազմաթիվ հարցեր և շնորհակալություն հայտնեցին տրված հնարավորության համար։ Գրադարանագիտությունը և գրադարանները ներկայացնող այս հետաքրքրական դասախոսությանը մասնակցում էին ավելի քան 40 գրադարանավարներ, այդ թվում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի «Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության» բաժնի առաջին կուրսի ուսանողները, <<Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի>> գիտ․ գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը, Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի գրադարանի աշխատակիցները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են