Հարգանքի տուրք Մեծ Վարպետի հիշատակին


    Հոկտեմբերի 17-ը բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի մահվան օրն է: Օրվա կապակցությամբ Երևանի <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրինությունը և աշխատակազմը այցելեցին Երևանի Կոմիտասի անվան պանթեոն` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ Վարպետի հիշատակին: Ներկա էին նաև շատ մտավորականներ, Ավ. Իսահակյանի անունը կրող Երևանի № 16 ավագ դպրոցի աշակերտները՝ ուսուցիչների ուղեկցությամբ, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի աշխատակիցները և այլոք։ Նրանք աշնանային գեղեցիկ ծաղիկներով պատեցին Վարպետի շիրմաքարը։ Ելույթով հանդես եկան և իրենց սրտի խոսքն ասացին մեծ Վարպետի թոռը` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը, ՀԳՄ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը և այլոք։ Ասմունքով հանդես եկան Իսահակայանի անվան դպրոցի և Շահամիր Շահամիրյանի անվան կրթահամալիրի սաները, որոնք կատարեցին Վարպետի գործերը: Իսահակյանական տողերը շարունակվեցին դերասանուհի Գայանե Սամվելյանի ասմունքում․․․։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են