Գրադարանավարի օր


    Հոկտեմբերի 7-ի առավոտը իսահակյանիցիների համար ոչ սովորական էր․․․ Բոլոր աշխատակիցներին մուտքի մոտ սպասվում էր անակնկալ․․․ Աշնանային բազմերանգ ծաղիկներ․․
․ «Գրադարանավարի օրվան» նվիրված՝ «Դարձիր գրադարանի բարեկամ» խորագիրը կրող միջոցառումների ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տիրում էր տոնական տրամադրություն։
Ծրագիրը հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով։ Վաղ առավոտից գրադարանի ճեմասրահի էկրանին ցուցադրվող աշխատակիցների մասին պատմող տեսանյութը ներկայացնում էր գրադարանի առօրյան։ Գրադարանի դահլիճում կազմակերպվել էր «Ստեղծագործում են գրադարանավարները» խորագրով ցուցադրություն, որտեղ ներկայացվել էին ԿԳ-ի «Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների» բաժնի գրադարանավար Երանուհի Հովսեփյանի և «Ամերիկյան կենտրոն» բաժնի գրադարանավար Աննա Մարգարյանի աշխատանքները։ Տոնակատարության ընթացքում հնչում էր Վարպետի՝ Ավ. Իսահակյանի բանաստեղծությունները և դրանց հիման վրա գրված երգերը:
- Ձեզնից յուրաքանչյուրը մեր գրադարանի պատմության մի մասն է,- այս խոսքերով գրադարանի բարեկամներին ողջունեց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը,-գրադարանը ,բացի մշակութային, տեղեկատվական կենտրոն լինելուց, նաև տուն է․ որովհետև այս տունը կառուցել են գրադարանի 80-ամյա պատմության ճանապարհներով անցած գրադարանավարներն ու գրադարանի բարեկամները․․.: Գրադարանի գրքային ֆոնդի համալրման գործում ունեցած ավանդի համար, տիկին Կարապետյանը շնորհագրեր հանձնեց գրադարանի բարեկամներ Տիգրան Մարտիրոսյանին, Մարգարիտ Խաչատրյանին, Հովսեփ Նալբանդյանին, Անյա Խաչիկյանին, Զարա Մխիկյանին, Տիգրան Պետրոսյանցին, Արգամ Այվազյանին, Սուրեն Հայրապետյանին, Հենրիկ Բախչինյանին, Սերգեյ Գալստյանին, Աիդա Խաչիկյանին, Պետրոս Մարկոսյանին, Հայաստան Կարապետյանին, Տաթևիկ Շտիկյանին, Լուիզա Ղազարյանին, Ռոբերտ Մակարյանին, Անահիտ Թոփչյանին, Ալեքսանդր Թոփչյանին, Լիլիա Օհանջանյանին, Մերի Խաչատրյանին, Գուրգեն Տեր-Ավագյանին, Հասմիկ Գուլակյանին, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների ոստիկանների վետերանների խորհրդին, Արթուր Մարտիրոսյանին, Լևոն Ազրոյանին, Արթուր Անդրանիկյանին, Վիվասել ընկերությանը, Աստղիկ Սահակյանին, Գազպրոմ ընկերությանը, «Իրավունք» թերթին։ Միջոցառումների մեջ ընդգրկված ծրագրերից մեկն էլ գրադարանի ճեմասրահում և <<Իսահակյան>> պուրակում կազմակերպված գրքային ցուցահանդեսն էր` <<Գրադարանը նվիրում է…>> նվիրատվության ակցիայով: Դասական գրականությունից մինչև ժամանակակից գրականության նմուշներ, սիրով նվիրվեցին ընթերցողներին և այցելուներին:
Հաջորդիվ դահլիճում Անատոլի Հովհաննիսյանի «Ֆրանսիական նամականի» գրքի շնորհանդեսն էր։ Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո խոսնակ, լրագրող Սեյրանուհի Գեղամյանը։
Հեղինակի ստեղծագործական գործունեության և գրքերի վերաբերյալ գնահատանքի խոսքերով հանդես եկան կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, բանաստեղծ, նկարիչ, Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ, Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Հր․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը, գրականագետ Ներսես Աթաբեկյանը և այլոք։ Հեղինակի ստեղծագորությունները ներկաներն ունկնդրեցին ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանի և երեկոյի հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ։
Հաջորդող միջոցառմանը <<Գրադարանավարի օր>> տոնի առթիվ գրադարանավարներին և հյուրերին ողջունեց և շնորհավորեց Հր․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը։ Եղիշե Չարենց, Միսակ Մեծարենց, Վահան Տերյան, Վիլյամ Սարոյան, Պետրոս Դուրյան, Շահան Նաթալի․․․Մենախոսություն-ներկայացման ամեն մի նոր կատարման հետ նա այլակերպում էր դահլիճի մթնոլորտը՝ բերկրանք պատճառելով ներկաներին․․
․ ․․․Սակայն կրկի˜ն, կրկի˜ն, նայադների նմա ն,
Կարոտների ձայնով կանչում են ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ ինձ տալով միայն – մահո´ւ կսկիծ: –
Ո’չ գգվանքներս` քեզ շռայլորեն ցրած`
Գիշերներիս կարմիր երազի մեջ, –
Ոչ կարոտներս անհուն` իմ երգերում գրած, –
Չսպառեցին կարոտն իմ, Նավզիկե´:․․
/ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ << Նավզիկե>>/
Տոնական օրվա ավարտին կրկին անակնկալ. Տնօրինության կողմից աշխատակիցները ստացան նվերներ…

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են