Դարձիր գրադարանի բարեկամ


    Հոկտեմբերի 7-ին Ավ.Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում «Գրադարանավարի օրվան » նվիրված «Դարձիր գրադարանի բարեկամ» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում իսահակյանցիներին իրենց ողջույնի խոսքն էին բերել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան №139 ավագ դպրոցի սաները` դպրոցի գրադարանավար Սիրանուշ Առաքելյանի և կազմակերպիչ` Նարինե Վարդանյանի ուղեկցությամբ: <<Սիրելի գրադարանավարներ, շնորհավորում ենք ձեր մասնագիտական տոնը: Ձեր աշխատանքի շնորհիվ է նաև մեր մեջ վառ մնում սերը ընթերցանության, գրքի և գիտելիքի նկատմամբ: Ձեր նվիրված աշխատանքով դուք այսօր պահպանում եք գրադարանային գործի լավագույն ավանդույթները: Հաջողություն ենք մաղթում ազգանվեր ձեր առաքելությանը, ձեր ժպտացող աչքերը թող միշտ ողջունեն մեզ գրադարանում…>>
<<Շրջայց գրադարանում>> ծրագրի շրջանակներում աշակերտները ծանոթացան գրադարանում գործող բաժիններին, նրանց կատարած աշխատանքներին, ինչպես նաև գրադարանային ֆոնդի հետ: <<Ամերիկյան կենտրոն>> բաժնում ծանոթացան նորագույն տեխնիկայի հետ, ականատես եղան եռաչափ տպիչի կատարած գործողություններին և որպես նվեր ստացան եռաչափ տպիչի կողմից պատրաստած առարկաները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են