Վահէ Լոռենցի «Հաղբատ» գրքի շնորհանդես


    Սեպտեմբերի 28-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճը կրկին լեփ-լեցուն էր։ Տեղի ունեցավ «Տիր-Ար զբոսավարներ» մատենաշարի երկրորդ՝ «Հաղբատ» գրքի շնորհանդեսը, որի հեղինակն է պատմաբան, գրող, հրապարակախոս Վահէ Լոռենցը։ Միջոցառմանը ներկա էին մտավորականներ, ուսանողներ և ընթերցողներ: Գիրքը Հաղբատի վանական համալիրի մասին է, նախատեսված՝ զբոսավարների և զբոսաշրջիկների համար: Այն վեց լեզուներով է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն՝նվիրված Հայաստանի պատմամշակութային նշանավոր կոթողներից մեկին՝ Հաղբատին: Հաղբատի վանքը 1996թ.-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների շարքում: Բանախոս Վահէ Լոռենցը ներկայացրեց Հաղբատ վանական համալիրի պատմությունը, ճարտարապետական հուշարձանների ներկայիս կարգավիճակը: Մատենաշարի հեղինակը միջոցառման մասնակիցներին ծանոթացրեց Հաղբատ տեղանվան ստուգաբանությունը: Վերջում տեղի ունեցավ քննարկում: Հարց ու պատասխանի միջոցով ընթերցասեր հասարակայնությունը իր հարցերն ուղղեց բանախոսին։ Ցերեկոյի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, ով կարևորեց հեղինակի աշխատանքը հայկական ճարտարապետության համաշխարհային կոթողները օտար հանրությանը հասու դարձնելու և հուշարձանների պահպանության հարցերը բարձրացնելու համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են