Խաղ-մրցույթի եզրափակիչ փուլ


    « ՀՀ Անկախության 25-ամյակին» նվիրված ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ « Ճանաչենք մեր Հայրենիքը- Հայկ Նահապետից մինչև Արցախ» էլեկտրոնային խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցում էին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 27 գրադարան-մասնաճյուղի « Կիլիկիա», Տեխնիկական գրականության բաժինի <<Վահագն >> և Սուրեն Վահունու անվան թիվ 28 գրադարան- մասնաճյուղի «Տիգրան Մեծ» թիմերը: Հանձնախմբի նախագահը ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանն էր, անդամները՝ ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը, ԿԳ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը և բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը: Նրանք ողջունեցին և հաջողություն մաղթեցին մասնակից թիմերին: Թիմերի ավագները ներկայացրին իրենց կարգախոսները, մասնակից անդամներին, ողջունեցին և հաջողություն մաղթեցին միմյանց: Խաղն ընթանում էր անզիջում և հետաքրքիր պայքարում ,որի ավարտին հաղթող ճանաչվեց <<Վահագն >> թիմը: Հաղթող թիմը ստացավ պատվոգիր, իսկ մասնակիցներից յուրաքանչյուրը նվեր՝գրքի տեսքով: Մյուս թիմերը ստացան հավաստագրեր՝ մասնակցության համար: Երեխաները հասկացան թիմային խաղի կարևորությունը, վերհիշեցին հայոց պատմության, մշակույթի կարևոր իրադարձությունները և վերազինվեցին նոր գիտելիքներով: Խաղ-մրցույթը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են