« Ճանաչենք մեր Հայրենիքը- Հայկ Նահապետից մինչև Արցախ» II փուլ


    « ՀՀ Անկախության 25-ամյակին» նվիրված ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ « Ճանաչենք մեր Հայրենիքը- Հայկ Նահապետից մինչև Արցախ» էլեկտրոնային խաղ-մրցույթի երկրորդ փուլը: Մրցույթը սկսվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի վետերան, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի ողջույնի և շնորհավորական խոսքով: Մրցույթին մասնակցում էին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 29 գրադարան-մասնաճյուղի « Անկախության սերունդ», թիվ 27 գրադարան-մասնաճյուղի « Կիլիկիա», թիվ 33 գրադարան-մասնաճյուղի «Արփի », ԿԳ-ի «Մանկական Գրականության» բաժնի «ՈՒսմունք » և Տեխնիկական գրականության բաժնի «Վահագն» թիմերը: Հանձնախմբի նախագահը ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանն էր, անդամները՝ ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը, ԿԳ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը և բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը: Նրանք ողջունեցին և հաջողություն մաղթեցին մասնակից թիմերին: Թիմերի ավագները ներկայացրին իրենց կարգախոսները, մասնակից անդամներին, ողջունեցին և հաջողություն մաղթեցին միմյանց: Մրցույթի մասնակիցները մեծ ոգևորությամբ պատասխանեցին գրեթե բոլոր հարցերին: Եզրափակիչ փուլ անցավ «Վահագն» և «Կիլիկիա» թիմերը: « Անկախության սերունդ», «Արփի » և «ՈՒսմունք » թիմերը ստացան մասնակցության համար հավաստագրեր: Խաղ-մրցույթը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են