Սուրեն Հայրապետյան 70-ամյակ


    Սեպտեմբերի 19-ին, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունենացավ բնախույզ, թարգմանիչ, գրող, լրագրող Սուրեն Հայրապետյանի ծննդյան 70 և գործունեության 50-ամյակներին նվիրված՝ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը և նրա <<Ծանոթ ու անծանոթ ճամփեքին>> գրքի շնորհանդեսը: Ժողովածուն նախատեսված է բոլոր տարիքի ընթերցողների համար: Գրքում տեղ գտած նովելներն ու պատմվածքները ներկայացված են բնության իմացության հետաքրքրական խորությամբ, որոնք յուրովի կենդանություն են ստացել հեղինակի կատարած բնության բացառիկ լուսանկարներով: Ժողովածուն ամփոփվում է, անվանի մարդկանց կարծիքներով՝ արված հեղինակի մասին: Գրքի խմբագիրն ու առաջաբանի հեղինակն արձակագիր, հրապարակագիր, գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Վանիկ Սանթրյանն է: …Ընթերցում ես նրա ստեղծագործությունները, և աչքիդ առջև իրական, ոչ հնարովի, հառնում են ծիծեռնակն ու արագիլը, բզեզը և թիթեռը, բնության ամեն անլեզու զավակ, ում հանդիպել, յուրովի երկխոսել, ում կյանքի պահերն այնպես հրաշալի ներկայացրել է շնորհիվ իր բնատուր գրչի և այն ընդունակությունների, որոնցով հնարավոր են դառնում անդավաճան բնապահպանի մերձեցումը, թվում է, մեզ այնքա˜ն մոտ, բայց դեռ քիչ ճանաչված ու քիչ ուսումնասիրված էակների հետ…
Վանիկ Սանթրյան
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ցերեկոյի հանդիսավարը՝ դերասանուհի Գայանե Սամվելյանը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը, ով շնորհավորելով հոբելյարին, տեղեկացրեց որ կենտրոնի կենդանաբանական թանգարանում նախատեսված է տեղ հատկացնել Սուրեն Հայրապետյանի լուսանկարչական աշխատանքների ցուցադրման համար: Հոբելյարին շնորհավորեցին և կատարած անգնահատելի աշխատանքների համար դրվատանքի խոսքեր ասացին կենսաբանական գիտությունների թեկնածու Արամ Աղասյանը, բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ Արևշատ Ավագյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ Մանկավարժական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Տավուշ հայրենակցական միության փոխնախագահ Լավրենտի Միրզոյանը, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի առաջատար մասնագետ Մարգարիտա Ղարիբյանը, բնապահպան, ՀՀ պետական և հասակակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, «Կանչ» թերթի գլխավոր խմբագիր Վարուժան Մնացականյանը, Տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, կենսաբան Կարեն Մանվելյանը, բանաստեղծուհի Իդա Կիրակոսյանը, Գուրգեն Լոռեցին, լրագրող, «Բնության և Հասարակության մասին գիտությունների» միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր, բնագիտական եվրոպական ակադեմիայի իսկական անդամ Սերժ Մանուկյանը, գրականագետ Ռոմա Դալլաքյանը, հրապարակախոս, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Կարապետյանը, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը:
Ամփոփելով ցերեկոն՝ շնորհակալական խոսքով հանդես եկավ հոբելյարը և նշեց. «Եթե բնությունը ստեղծել է կենդանի մի էակ, ուրեմն նա բնության մեջ իր տեղն ունի և չպետք է դրանց ոչնչացնել, դա լինի տերև, թե՝ որևէ միջատ…»:
Հանդիսությունն ուղեկցվում էր տեսանյութի ցուցադրությամբ, որտեղ ընդգրկվել էին հեղինակի լուսանկարչական աշխատանքները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են