Գրադարանի հյուրերն էին Ն.Ստեփանյանի անվան թ.71 դպրոցի աշակերտները


    Մայիսի 11-ին Իսահակյան գրադարանի հյուրերն էին Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները՝ իրենց դասղեկի և ծնողների ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ: Ամերիկյան կենտրոն բաժնում աշակերտներին ներկայացվեց եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ: Շրջայցից հետո փոքրիկ ընթերցողները հյուրընկալվեցին մանկական գրականության բաժնում, որտեղ նրանց բազմաթիվ անակնկալներ էին սպասվում: Երեխաները դիտեցին <<Վիշապագորգ>> մուլտֆիլմը, որից հետո ծանոթացան ԿԳ-ի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի կողմից իրականացվող <<Վերականգնենք հայկական ժողովրդական խաղեր>> ծրագրին, սովորեցին և խաղացին հայկական ժողովրդական խաղեր՝ <<Համրախաղ>> և <<Հանելուկախաղ>>: Անմոռանալի օր անցկացնելուց հետո՝ աշակերտները մեծ դժվարությամբ հեռացան գրադարանից՝ վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են