Դասախոսություն Պաբլո Պիկասո 135


    Ապրիլի 4-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ <<Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում>> ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դասախոսություն, որն անցկացրեց ՀՀ Ազգային պատկերասրահի թանգարանային բաժնի գիտակրթական մանկավարժ Արփինե Սարիբեկյանը: Վերջինս ներկայացրեց իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոյի 135-ամյակին նվիրված դասախոսություն, որն ընդգրկում էր տեղեկություններ Պիկասոյի կյանքի, ստեղծագործական փուլերի և ներշնչանքի աղբյուրների մասին: Դասախոսությանը ներկա էին Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի 11-րդ դասարանի, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնի և ՀՊՄՀ թիվ 57 հիմանական դպրոցի սաները: Երիտասարդ մանկավարժը իր հարուստ գիտելիքների, գեղեցիկ խոսքի և հագեցած պրեզենտացիայի միջոցով երեխաներին ծանոթացրեց մեծ արվեստագետի հետ և հարստացրեց նրանց գիտելիքները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են