Ընթերցողական մարաթոն` նվիրված ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանին


    Ապրիլի 11-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի «Ամերիկյան կենտրոն»-ում` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ, տեղի ունեցավ ընթերցողական մարաթոն` նվիրված ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանին: Մարաթոնը կազմակերպվել էր «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում: Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպն ամբողջությամբ բարձրաձայն ընթերցեցին միջոցառման մասնակիցները` յուրաքանչյուրը մի հատված` և´ հայերեն, և´ անգլերեն լեզուներով: Մեկնարկը տրվեց առավոտյան ժամը 10:00-ին և շարունակվեց մինչև վեպի ընթերցանության ավարտը` երեկոյան 16:30-ը: Մասնակիցների մեծ խմբին միացավ նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան «Տեղեկատվական ռեսուրսների» կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, բժիշկ, արևմտահայ և սփյուռքահայ գրականության գիտակ Կամո Տեր-Պետրոսյանը, տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և այլոք:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են