Միջոցառում նվիրված մայրության և գեղեցկության տոնին


    Ապրիլի 7-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում` <<Մշակույթի հայկական ֆոնդի>> հետ համատեղ, <<Գովք մայրության>> խորագրով: Միջոցառումը վարում էր բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, Հայաստանի նկարիչների և լրագրողների միության անդամ Արևշատ Ավագյանը: Վերջինս նշեց, որ կախված սահմանային լարված իրավիճակի հետ քննարկվել է միջոցառումը չեղյալ հայտարարելու հարցը, սակայն վերջին պահին որոշում է կայացվել իրականացնել այն, ցույց տալու համար, որ ոչ մի դժվրություն չի կարող կոտրել հայի ոգին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հայ քաջերի հիշատակը, որից հետ հայոց բանակին նվիրված խրոխտ երգով հանդես եկան Անի և Տիգրանուհի Մարգարյանները: Իրենց սրտի խոսքը և որոշ բանաստեղծական հատվածներ հայ մայրերին, կանանց, աղջիկներին ուղղեցին փոխգնդապետ Նոնա Պողոսյանը, ասմունքող, հանդիսավար Աննա Կոստանյանը, բանաստեղծուհի Անահիտ Դանիելայնը, Կարինե Սարգսյանը, բանաստեղծուհի Գյուլնարա Իվանյանը, գրականագետ, մանկավարժ Ռոմա Դալաքյանը, բանաստեղծուհի Իդա Կիրակոսյանը, բանաստեղծ Սերխաչը, բանաստեղծ Սամվել Խաչիկյանը, բանաստեղծ Միհրան Խաչիկյանը, բանաստեղծուհի Լարիսա Հարությունյանը, և բանաստեղծ Ռազմիկ Գալստյանը: Երաժշտական կատարումներով հանդես եկան երգիչ, բանաստեղծ Ալեքսանդր Էքնոսյանը (Էքնոս), Կարինե Սարգսյանը, երգչուհի Արմինե Եղիազարյանը, երգահան Ալեքսանդր Փարսադանյանը, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը, երգիչ Նորայր Կյուրեղյանը:
Այս օրը տեղի ունեցավ նաև նկարիչ Սերգեյ Պողոսյանի դիմանկարի և կինոռեժիսոր Էդուարդ Տեր- Սահակյանի կոլաժների ցուցադրությունը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են