Ճանաչենք մեր մեծերին -Հ.Թումանյան» խաղ-մրցույթի եզրափակիչ փուլ


    Ապրիլի 1-ին, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Ճանաչենք մեր մեծերին - Հովհաննես Թումանյան» խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանին:Միջոցառման նպատակը 12-15 տարեկան ընթերցողներին ծանոթացնել, նրանց մեջ սեր և հետաքրքրություն առաջացնել Ամենայն Հայոց Բանաստեղծի հարուստ գրական ժառանգությանը: Մրցույթի եզրափակիչ փուլ էին անցել «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի ԿԳ-ի Մանկական գրականության բաժնի «Անուշ» և Տեխնիկական գրականության բաժնի «Արտուտիկ» թիմերը:Հանձնաժողովի նախագահը ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանն էր, անդամները՝ ԿԳ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը, ֆինանսատնտեսական գծով փոխտնօրեն Մարինե Սահրադյանը և բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը: Նրանք ողջունեցին և հաջողություն մաղթեցին մասնակիցներին: Թիմերի ավագները ներկայացրին իրենց կարգախոսները, մասնակից անդամներին, ողջունեցին և հաջողություն մաղթեցին միմյանց: Երեխաները մեծ ոգևորությամբ մրցեցին միմյանց հետ: Մի քանի միավորի առավելությամբ՝ հաղթող ճանաչվեց «Արտուտիկ» թիմը, որին հանձնվեց պատվոգիր, իսկ մյուս թիմը ստացավ մասնակցության հավաստագիր: Երկու թիմերն էլ նվեր ստացան գրքեր: Խաղ-մրցույթը վարում էր ԿԳ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի գրադարանավար Անգին Ավոյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են