Սոնա Հովսեփյանի անհատական նկարների ցուցահանդեսի բացում


    «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»-ում մարտի 29-ին տեղի ունեցավ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի գեղանկարչության բաժնի սան՝ Սոնա Հովսեփյանի անհատական նկարների ցուցահանդեսի բացումը: Բացման խոսքով հանդես եկավ «Ավ.Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Պատանի նկարչուհուն շնորհավորեց նաև գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը՝ մաղթելով նորանոր հաջողություններ այդ գեղեցիկ և հեքիաթային ասպարեզում: Այնուհետև Սոնան իր սրտի խոսքն ասաց և սիրով ներկայացրեց իր ստեղծագործությունները: Տիկին Մեհրաբյանը Սոնային հանձնեց շնորհակալագիր «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրին ակտիվ մասնակցելու համար և նվիրեց արվեստին նվիրված գիրք: Մեզ հետ ունեցած զրույցում Ա.Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նկարչության ուսուցչուհի Զարուհի Հովսեփյանը նշեց,որ Սոնան աչքի է ընկնում իր բացառիկ ունակություններով և նրբաճաշակ մոտեցմամբ և ունի խոստումնալից ապագա,որն արդեն նշմարվում է իր ստեղծագործություններում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են