Մրցույթների ամփոփում


    Մարտի 29-ին, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ 2015-թ. «Տարվա լավագույն ընթերցող» և «Տարվա ամենակարդացող դպրոց» մրցույթների ամփոփումը: 2015թ. «Տարվա լավագույն ընթերցող» ճանաչվեցին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 29 գրադարան-մասնաճյուղի ընթերցող՝ Երևանի Ս. Զորյանի անվան թիվ 56 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Իշխան Տիգրանի Բաղդասարյանը, տեխնիկական գրականության բաժնի ընթերցող՝ թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Սամվելի Բաղդասարյանը, թիվ 21 գրադարան մասնաճյուղի ընթերցող՝ Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Վահան Արթուրի Թադևոսյանը, թիվ 33 գրադարան-մասնաճյուղի ընթերցողներ՝ Ռ. Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Հրանտի Մխիթարյանը և Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Արթուր Մուշեղի Մինասյանը, 27 գրադարան-մասնաճյուղի ընթերցող՝ «Օլիմպոս» կրթահամալիրի 3-րդ դասարանի աշակերտ Ռաֆայել Վահեի Գալստյանը, թիվ 36 գրադարան-մասնաճյուղի ընթերցող՝ Հ. Կարապենցի անվան թիվ 6 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Շուշաննա Ենոքի Գևորգյանը, թիվ 15 գրադարան-մասնաճյուղի ընթերցող՝ Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Ֆլորա Դավիթի Մուրադյանը, թիվ 28 գրադարան-մասնաճյուղի ընթերցող՝ թիվ 82 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Իռեն Խաչիկի Գևորգյանը, Բայրոնի անվան արվեստի և գրականության բաժնի ընթերցող՝ Մ. Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Հայկի Եդիգարյանը և ԿԳ-ի <<Մանկական գրականության>> բաժնի ընթերցող՝ Ն. Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Անրի Վահագնի Աբրահամյանը: Հաղթողներին շնորհավորեցին և գրադարանի կողմից պատվոգրեր ու գրքեր հանձնեցին ԿԳ-ի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը, հեքիաթագիր Նունե Գրիգորյանը, ԿԳ-ի փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը Արդեն մի քանի տարի գործող ավադույթի համաձայն՝ Իսահակյան գրադարանը առանձնացում է ոչ միայն լավագույն ընթերցողներին, այլ նաև ամենակարդացող դպրոցներին: 2015թ.-ի «Ամենակարդացող դպրոց» անվանակարգում առաջին, երկրորդ և երրորդ տեղերին արժանացան Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցը (տնօրեն՝ Ռուզաննա Կոստանյան), Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցը(տնօրեն՝ Ալիսա Ղազարյան) և Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցը(տնօրեն՝ Նունե Մանուկյան) համապատասխանաբար: Շնորհակալական խոսքով հանդես եկան Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նելլի Աֆրիկյանն ու Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը: Ցերեկոն վարում էր դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են