Ռեգինա Ամատունու «Կեր և Ասպրամ» և «Ես եմ» գրքերի շնորհանդես


    Մարտի 4-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ Կանանց միջազգային տոնի նախօրյակին, տեղի ունեցավ երիտասարդ գրող Ռեգինա Ամատունու «Կեր և Ասպրամ» և «Ես եմ» գրքերի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին մտավորականներ, լրագրողներ, բազմաթիվ ընթերցողներ և հյուրեր: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Գառնիկ Հովակիմյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ Մանկավարժական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Տավուշ» հայրենակցական միության փոխնախագահ Լավրենտի Միրզոյանը և այլոք: Երաժշտական կատարումներով հանդես եկան Անահիտ Հարությունյանը, աշուղ Հրանտ Մուրադյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհիներ Աննա Վարդանյանն ու Անի Հակոբյանը: Ցերեկոյի հանդիսավարը դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանն էր, ով ընթերցեց հատվածներ հեղինակի ստեղծագործություններից: Միջոցառման ավարտին ներկաներին ողջունեց և շնորհակալություն հայտնեց հեղինակը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են