12 ԶԱՅՐԱՑԱԾ ԽՈԶՈՒԿՆԵՐ


    Փետրվարի 28-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի «Ամերիկյան կենտրոն»-բաժնի թատերական ստուդիան Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ներկայացրեց Ուեյդ Բրադֆորդի «12 զայրացած խոզուկները» երգիծական հեքիաթ-ներկայացումը / գեղարվեստական ղեկավար՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, երաժշտությունը՝ Պետրոս Ղազանչյանի/ : Բեմադրությունն ընթացավ լեփ-լեցուն դահլիճում. ներկա էին դպրոցականներ, ուսուցիչներ և բազմաթիվ հյուրեր: Հանդիսատեսին և թատերական ստուդիայի սաներին ողջունեցին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան «Տեղեկատվական ռեսուրսների» կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը և մշակութային կցորդ Դիանա Սիթթը: Միջոցառման ավարտին ներկաներին և հյուրերին ողջունեց և շնորհակալական ելույթով հանդես եկավ Ցոլակ Մլքե-Գալստյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են