«Գրադարանը նվիրում է»


    2008թ-ից, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ, փետրվարի 19-ը՝ հայ Մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ընդունվել է որպես Գիրք նվիրելու օր: Եվ պատահական չէ, որ մեծն բանաստեղծի անունը կապվել է գիրք նվիրելու օրվա հետ: Անդրկովկասում չի եղել գրողների միություն, և Հովհաննես Թումանյանը ստեղծել է <<Վերնատուն>>-ը, որը ինքնին գրողների միություն էր, իր՝ գրքի հետ ունեցած առնչությամբ: Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում այդ տոնը գեղեցիկ ավանդույթի է վերածվել. արդեն երկար տարիներ գրադարանն այս օրը անակնկալ է մատուցում իր ընթերցողներին և այցելուներին: Այս տարի նույնպես, «Գրադարանը նվիրում է» ծրագրի շրջանակներում, մայր գրադարանը դասական գրականությունից մինչև ժամանակակից գրականության նմուշներ, սիրով նվիրեց իր ընթերցողներին և այցելուներին: Նրանք իրենց նախընտրած գրքերը վերցնելով՝ գոհունակությամբ հեռացան գրադարանից: Ողջ օրվա ընթացքում գրադարանի տեսասրահում ցուցադրվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան և Մայրենի լեզվի միջազգային օրվան (փետրվարի 21) նվիրված տեսանյութեր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են