Ամանորյա հանդիսություն


    Դեկտեմբերի 22–ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում նախատոնական եռուզեռ էր: Մայր գրադարանը հյուրընկալել էր <<ՍՕՍ-մանկական գյուղերի>> հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի և Իջևանի մասնաճյուղերի երեխաներին, որոնք եկել էին Երևան՝ներկա գտնվելու ամանորյա հանդիսությանը: Միջոցառման հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանն փոքրիկներին տեղափոխեց հեքիաթային մոլորակ: Երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի սաներ Վիոլա Ասատրյանը, Դավիթ Արտաշյանը, Մոնիկա Կիրինյանը և այլոք: Երեխաների մուտքը մայր գրադարան ողջունեց և ամանորի կապակցությամբ շնորհավորանքներ հղեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Նրա խորհրդով երեխաները խոստացան գիրք կարդալ, որպեսզի հարստացնեն իրենց գիտելիքների պաշարը: <<Նունյոս>> հայ-շվեդական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նուշիկ Մելիքյանը շնորհավորեց երեխաներին և շնորհակալություն հայտնեց մայր գրադարանին՝ աջակցության համար: Նա առանձնակի շնորհակալություն հայտնեց ծրագրի հովանավորներին` ՍԱՈՒՂ-Սևան սերվիսի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին և <<Պեպսի>> ընկերությանը, որոնց շնորհիվ երեխաները ամանորյա նվերներ ստացան Ձմեռ պապիկից: Երեխաներին ու ներկաներին ողջունեց և ամանորյա շնորհավորանքներ հղեց նաև Պատրիկ Լորենը: Հանդիսության ավարտին երեխաների կանչով հյուր եկավ նրանց սիրելի պապիկը, ում այցելությունը առանձնակի հրճվանք և ուրախություն պարգևեց: Իսկ նրանց հիշողության մեջ ամանորյա հեքիաթը դեռ երկար կշարունակվի…..

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են