Տաթևիկ Ոսկանյանի «Բանաստեղծություններ»գրքի շնորհանդես


    Հոկտեմբերի 30-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճը մարդաշատ էր: Ընթերցասեր հասարակայնությունը հավաքվել էր մասնակցելու և ողջունելու երիտասարդ բանաստեղծուհի Տաթևիկ Ոսկանյանի առաջին` «Բանաստեղծություններ» վերնագիրը կրող գրքի շնորհանդեսին: Հեղինակին ողջունեցին բանաստեղծ Գոռ Հարությունյանը, ՀԳՄ հրատարակչության տնօրեն Բագրատ Ալեքյանը, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը, բանաստեղծ Դավիթ Մշեցին և այլոք: Հանդիսությունը պոետիկ շնչով լցվեց հեղինակի ստեղծագործությունների շնորհիվ:
Միջոցառման հանդիսավարը Գայանե Սամվելյանն էր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են