Հանդիսություն նվիրված Համաստեղի ծննդյան 120-ամյակին


    Հոկտեմբերի 15-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկի, արձակագիր Համաստեղի /Համբարձում Կելենյան/ ծննդյան 120-ամյակին: Մտավորականների մի մեծ խումբ հավաքվել էր ազգային- հայրենասիրական ոգով ներշնչվելու և, ինչպես անվանեց միջոցառման բանախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը, <<Համաստեղոտվելու>>: <<Ամեն հայի մեջ Համաստեղ կա>>, -ասաց տիկին Խաչատրյանը: Համաստեղի <<Հայաստանի լեռներու սրնգահարը>> գրքից հատվածներ կարդաց ասմունքող Կամո Տեր-Պետրոսյանը: Հաջորդիվ, ներկաներին ողջունեցին բանասեր Գոհար Պետրոսյանը, գրող-բանաստեղծ, մանկավարժ Տիրուհի Մարգարյան-Կարապետյանը, արձակագիր, լրագրող Հրաչյա Մաթևոսյանը: Երաժշտական կատարումով հանդես եկավ Արսեն Ղամբարյանը, իսկ ասմունքով` պոետ-մանկագիր Հասմիկ Աջամյանը: Հանդիսության ավարտին տիկին Խաչատրյանը <<Համաստեղոտվելու>> ջերմ ցանկությամբ հրաժեշտ տվեց ներկաներին և գրքեր նվիրեց:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են