Հոկտեմբերի 11-ին Մաշտոցի պողոտայի Միսակ Մանուշյան պուրակում, <<Էրեբունի Երևան>> տոնակատարության միջոցառումների շրջանակներում՝ Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ուղերձով, որը ներկայացրեց թեմի քահանաներից մեկը, ներկայացվեց <<Կենդանի գրադարան>> հոգևոր ծրագիրը: Միջոցառմանը մասնակցում էին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, փոխտնօրենները, աշխատակազմը և ԱՀԹ սաները, որոնք հանդես էին գալիս որպես <<կենդանի գրքեր>>: Գրադարանավարները ներկայացան որպես այդ <<գրքերի>> ընթերցողներ: Երեխաները մեծ խանդավառությամբ ու ոգևորությամբ պատմեցին իրենց բաժին ընկած գրքերի բովանդակությունը, իսկ հետո կիսվեցին տպավորություններով ու կարծիքներով միմյանց հետ: Գրադարանավարները՝իրենց մասնագիտական խորհուրդներով, օգնեցին <<Կենդանի գրքերին>> անհրաժեշտ և նրանց զարգացմանը նպաստող գրականության ընտրության հարցերում: Ծրագիրն ավարտվեց <<գրքերին >> և մասնակիցներին հրավիրելով <<Գրադարան-գիտելիքի տուն>>:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են