Էլդա Գրինի <<Ծառերին դեռ կախված էր առավոտը>> գրքի շնորհանդեսը


    Հոկտեմբերի 9-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ արձակագիր, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլդա Գրինի <<Ծառերին դեռ կախված էր առավոտը>> գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին <<Գրքամոլների ակուբի>> երիտասարդները, բազմաթիվ ընթերցողներ և հյուրեր: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ <<Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան>>ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Տիկին Կարապետյանը ընթերցողների անունից խնդրեց հեղինակին գրադարանի գրքային ֆոնդերը իր ստեղծագործություններով համալրելու համար: Հաջորդիվ, հեղինակին ու նրա ստեղծագործությունները ներկայացրեց հայագետ, կինոգետ, պատմաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը: Հաջորդիվ ելույթ ունեցան արձակագիր Հրաչյա Մաթևոսյանը,հեղինակի ուսանողները և այլոք: <<Գրքամոլ>>ակումբի անդամները ներկայացրին իրենց նախընտրած պատմվածքները,իրենց տպավորությունները: Միջոցառումը շարունակվեց ներկաների և հեղինակի հարց ու պատասխանով: Տիկին Գրինը սիրով պատասխանեց բոլոր հարցերին: Ցերեկույթի հանդիսավարը դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանն էր, ով ընթերցեց հատվածներ հեղինակի ստեղծագործություններից:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են