Պարգևատրում


    Հոկտեմբերի 7-ին նշվող <<Գրադարանավարի օր>> տոնի նախօրյակին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Արա Սադոյանը և աշխատակազմը հրավիրել էին <<Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի>>ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանին և նույն գրադարանի մի խումբ աշխատակիցների մասնակցելու <<Էլիտ պլազա>> Բիզնես կենտրոնում կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում Կենտրոն վարչական շրջանի թաղապետի շնորհակալագրերով` <<Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի հետ սերտ համագործակցության, երկարամյա նվիրված աշխատանքի և <<Գրադարանի օրվա>> առթիվ>> պարգևատրման արժանացան ԿԳ-ի տեխնիկական գրականության բաժնի վարիչ Էլմիրա Ազարյանը, ԿԳ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը, ԿԳ-ի միջոցառումների բաժնի գրադարանավար Գայանե Սամվելյանը, ԿԳ-ի սպասարկման բաժնի առաջատար գրադարանավար Անահիտ Իսկանդարյանը և թիվ 15 գրադարան-մասնաճյուղի վարիչ Սուսաննա Սոսոյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են