<<Է~ն ուրիշ Ֆրունզիկը>>


    Հոկտեմբերի 2-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանի և Շուշանիկ Սահակյանի <<Է~ն ուրիշ Ֆրունզիկը>> գրքի շնորհանդեսը: Ելույթով հանդես եկան համահեղինակները, << Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>>ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը և գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը: Վերջինս, շնորհակալություն հայտնելով համահեղինակներին՝ նշեց, որ նրանք ներանձնական հզոր նվիրումով կարողացան գնալ դեպի Ֆրունզիկի կերպարը և թողնելով այս գիրքը սերունդներին, կօգնեն ճիշտ ճանաչել <<է~ն ուրիշ Ֆրունզիկին>>: Միջոցառման հանդիսավարը դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանն էր, ով ընթերցեց հատվածներ գրքից: Գրքի հովանավորությունն իր վրա էր վերցրել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հանդիսության ավարտին ներկաները դիտեցին տեսաֆիլմ՝ նվիրված մեծանուն Արտիստին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են