ՀՀ ոստիկանության նվիրատվությունն Իսահակյան գրադարանին


    Օգոստոսի 7-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում կրկին գրքի տոն էր: Գրադարանը հյուրընկալել էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օգնական, Երևան քաղաքի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Սպարտակ Ամիրյանին, Երևանի Կենտրոնի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Գագիկ Վարդանյանին : Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց հյուրերին` գրադարանի գրքային ֆոնդը հարստացնելու համար և նշեց, որ սա կարծես վերածվել է գեղեցիկ ավանդույթի: Սպարտակ Ամիրյանը և Գագիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և նշեցին, որ գրքերի նվիրատվությունը իրենք համարում են պարտավորություն և այս նվիրատվությունը շարունակական բնույթ է կրելու:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են