Արամ Հայկազի հուշագրության անգլերեն հատորի շնորհանդես


    Հուլիսի 8-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Արամ Հայկազի <<Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մԷջ>> (Անթիլիաս, 1972) հուշագրության անգլերեն հատորի (Նյու Յորք, 2015) շնորհանդեսը, (թարգմանիչ` Այրիս Հայկազ): Գրքի բովանդակությունը ներկայացրեց բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը. <<Սա ինքնակենսագրական վեպի ամբողջ մի ժանրի մեջ բացառիկ գործ է, բացի մարդու կյանքից չորս տարին ներկայացնելը, սա նաև շոշափում է մեր դեռևս ազգովին չլուծված ծանր խնդիրներից մեկը` մեր մնացորդածի հարցը: Արամը՝ հաստատ հավատով, որ այդ մի բուռ հայերը հայության վերջին բեկորներն են, չորս տարի ապրել է քրդերի ու թուրքերի մեջ>>: Վեպի այս հատվածը հայերեն և անգլերեն տարբերակով ներկաների համար կարդացին սփյուռքահայ, հայոց լեզվի ուսուցչուհի Աննա Մարի Դանայանը և սիրիահայ ուսուցչուհի Տիրանուհի Մարգարյան-Կարապետյանը: Ներկաներից հուշագրության մասին խոսեցին Արամ Հայկազի մտերիմներից ամերիկահայ թատերագիր,թարգմանիչ, ազգային-հասարակական գործիչ Հրանդ Մարգարյանը, ով ներկայացրեց գրողի կյանքի ճանապարհը, նախկին ուսուցչուհիներ Գոհար Պետրոսյանը և Լաուրա Ստեփանյանը: Վերջինս կարդաց իր գրված բանաստեղծությունը` նվիրված Արամ Հայկազին: Իրենց սրտի խոսքն ասացին նաև սփյուռքահայեր Տիգրան Թումաջյանը, սփյուռքում հայկական դպրոցի տնօրեն Նվարդ Դանայանը: Շնորհանդեսն ամփոփեց Մարգարիտ Խաչատրյանը, ով տեղեկացրեց, որ պատրաստվում են հրատարակման Արամ Հայկազի ստեղծագործությունների վեցերորդ և յոթերորդ հատորները: Ապա իր շնորհակալությունը հայտնեց գրադարանի տնօրինությանը` աջակցելու և իրենց կողքին լինելու համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են