Հանդիպում Գոհար Ռշտունու հետ


    Հուլիսի 6-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում գրող, լրագրող, բանաստեղծ, թարգմանիչ Գոհար Ռշտունու հետ: Ցերեկոն՝ հրավեր-զրույցի տեսքով ,անցկացրեց բանաստեղծուհին, ով ներկայացրեց իր կենսագրության կարևորագույն պահերը, խոսեց իր գրական ուղու և հեղինակային գրքերի մասին: Հանդիպումը ընդմիջվեց Հասմիկ Գրիգորյանի ասմունքով, ով ներկայացրեց Գոհար Ռշտունու բանաստեղծությունները: Երաժշտական կատարումով հանդես եկավ <<Մոկաց Միրզա>> կամերային երգչախմբի մեներգիչ Սեյրան Ավագյանը: Բանաստեղծուհին ամփոփման խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներից և գրադարանի տնօրինությանը՝ ջերմ ընդունելության համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են