Մնացական Մանուկյանի 80-ամյա հոբելյանին նվիրված մեծարման երեկո


    Հունիսի 26-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մնացական Մանուկյանի 80-ամյա հոբելյանին նվիրված մեծարման երեկոն և նրան նվիրված «Բարության և երազանքի դպրոց» գրքի շնորհանդեսը, որի հեղինակն է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Եվրոպայի ասոցացված պրոֆեսոր, գործնական հոգեբան, հոբելյարի դուստր՝ Արմենուհի Մանուկյանը։ Երեկոյի հանդիսավարն էր հաղորդավար Արտավազդ Ամիրյանը: Ողջյունի և շնորհավորական խոսքերով հանդես եկան ՀՊՄՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռ.Միրզախանյանը, <<Շիրակ >>հայրենակցական միավորման նախագահ Վարազդատ Ավոյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանը , Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը և այլոք: Հոբելյարի դուստրը՝ Արմենուհի Մանուկյանը, սրտի ամենաջերմ խոսքերը նվիրեց իր հորը, այսօր արդեն ընկերոջն ու խորհրդատուին, ինչպես նաև հանձնեց շնորհավորական ուղերձներ՝ստացված Ռուսաստանի դաշնության բուհերից: Նա ներկայացրեց նաև Մնացական Մանուկյանի կյանքին և մանկավարժական գործունեությանը նվիրված իր հեղինակային գիրքը՝այն նվիրելով բոլոր մասնակիցներին : Հոբելյարին իր շնորհավորական ուղերձն էր հղել նաև Գյումրու քաղաքապետ պարոն Բալասանյանը: Թոռնիկները` Միքայելը, Օլգան և Հակոբը՝ <<Լավագույն պապիկ >> անվանակարգում , << Օսկար>>արձանիկ շնորհեցին իրենց պապիկին: Երեկոն ընդմիջվում էր հետաքրքիր տեսանյութերով ՝նվիրված մանկավարժության տարբեր ոլորտներում պարոն Մանուկյանի իրականացրած աշխատանքներին: Հոբելյանական երեկոն ավարտվեց Մնացական Մանուկյանի ամփոփման և շնորհակալական խոսքով` նվիրված ներկաներին և գրադարանի տնօրինությանը` ջերմ ընդունելության համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են