<<Նախիջևան. կորուսյալ հայրենիք>>


    Մայիսի 20-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը կազմակերպել էր ազատամարտիկ, ռեժիսոր Խաչատուր Մարգարյանի <<Նախիջևան, կորուսյալ հայրենիք>> և <<Սրնգափողի մենանվագը>> գիտահանրամատչելի ֆիլմերի ցուցադրությունը: Իրենց ջերմ ելույթներով հեղինակին ողջունեցին <<Նախիջևան>> հայրենակցական միության փոխնախագահ Սերգեյ Դավթյանը, արցախյան ազատամարտի հրամանատար, <<Ազատագրում>> ՀԿ-ի նախագահ, գնդապետ Մարկոս Մելքոնյանը, սցենարիստ Անահիտ Արփենը, ռեժիսորի ուսանողական ընկեր Մանվել Պողոսյանը և այլոք: Ելույթ ունեցողները ընթերցողներին ներկայացրեցին այն դժվարին ուղին, որով անցել է հեղինակը այս ֆիլմերը ստեղծելու համար և նշեցին, որ `չնայած այդ դժվարություններին ,արդյունքը հիանալի է ստացվել: Ռեժիսորի մասին խոսելուց հետո Մարկոս Մելքոնյանը իր երախտագիտությունը հայտնեց գրադարանին` բնակչության բարոյական, գեղագիտական դաստիրակության, ազգային ինքնագիտակցության ձևավորման գործում ունեցած ավանդի համար և <<Ազատագրում>> ՀԿ-ի պատվոգիրը հանձնեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին, իսկ շնորհակալագրերը՝ գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանին և <<Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների>> բաժնի վարիչ Մարինե Ղազարյանին: Դերասանուհի Գայանե Սամվելյանը խոսքը փոխանցեց Խաչատուր Մարգարյանին , ով մի փոքր պատմեց ֆիլմերի մասին և ապա ցուցադրվեցին ֆիլմերը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են