<<Հաղթանակի կոչնակներ>> գրական-երաժշտական ցերեկույթ


    Մայիսի 7-ին Ավ. Իսահակայանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրընկալ դահլիճում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին և Արցախյան հերոսամարտին նվիրված <<Հաղթանակի կոչնակներ>> խորագիրը կրող գրական-երաժշտական ցերեկույթը՝<<Հաղթանակների և խաղաղության միամսյակ>> ծրագրի շրջանակներում : Գրադարանի հյուրերն էին Արցախյան ազատամարտի մասնակից արձակագիրներ Էդվարդ Խաչիկյանը և Հովիկ Վարդումյանը, հրապարակախոս,գրող Ռուզան Ասատրյանը, Արաբկիր համայնքի <<Երկրապահների միության>> նախագահ Գագիկ Դավթյանը, լրագրող, հրապարակախոս, ազատամարտիկ Հրանտ Ամիրյանը, <<Երկրապահ կամավորականների Կենտրոն տարածքային բաժանմունքի>> <<Պատանի երկրապահներ>> ակումբի փոխնախագահ Իշխան Ահարոնյանը, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Գագիկ Շահվերդյանը և մի խումբ պատանի երկրապահներ: Մայիսյան հաղթանակների առթիվ ընթերցողներին և գրադարանի հյուրերին շնորհավորեց Ավ. Իսահակյանի գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը: Հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանը ներկայացրեց հայ մեծանուն գրողների ստեղծագործությունները՝նվիրված հայ ժողովրդի պատմական հաղթանակներին : Ծրագիրն հարուստ էր օրվա խորհրդին հարիր հայրենասիրական երաժշտական համարներով և տեսահոլովակներով: Ելույթ ունեցողները պատգամեցին պատանի երկրապահներին լինել իրենց հերոսական նախնիներին արժանի հետնորդներ , սիրել և պաշտպանել հայրենիքը, պատվով կրել հայ զինվորի կոչումը , միշտ բարձր պահել մարտական ոգին՝ <<Հողն արյունով են պահում >> ոգուն հավատարիմ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են