Ապրիլի 18-ին <<Ազգային գրադարանային շաբաթի>> շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ <<Կինոյի աշխարհում>> խաղ-մրցույթ: Խաղ-մրցույթի նպատակն էր երիտասարդ ընթերցողներին ծանոթացնել հայ և համաշխարհային կինոյի լավագույն նմուշների, դրանց հետ առընչվող հիշարժան փաստերի և դեմքերի հետ: Խաղին մասնակցում էին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի <<Իսահակյան- 1>>, <<Իսահակյան- 2>> և <<Գրքամոլներ ակումբի>> <<Գրքամոլներ- 1>>, <<Գրքամոլներ- 2>> թիմերը: Խաղի հանձնախմբի նախագահն էր կինոգետ, խաղի հարցաշարի հեղինակ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,գրող Սերգեյ Գալստյանը, անդամներն էին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի <<Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների >> բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը: Չնայած մասնակիցների մեծ ոգևորությանը խաղն ընթանում էր ընկերական մթնոլորտում: Արդյունքում հաղթող ճանաչվեց <<Իսահակյան -1>> թիմը, որը պարգևատրվեց պատվոգրով և գրքերով՝ Սերգեյ Գալստյանի մակագրությամբ: Իսկ մասնակից մյուս թիմերին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են