Ապրիլի 14-ին <<Ազգային գրադարանային շաբաթ>> ծրագրի շրջանակներում <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի Լ. Մոտալովայի անվան թիվ 33 գրադարան-մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինի 120-ամյակին: Հանդիսավարի գործը ստանձնած թիվ 29 գրադարան-մասնաճյուղի վարիչ Մայրանուշ Ալեքսանյանը ողջունելով հանդիսատեսին և միջոցառման մասնակիցներին, խոսքը փոխանցեց բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Հախվերդյանին: Վերջինս խոսեց Եսենինի կյանքի և գործունեության մասին, ընթերցեց նրա ստեղծագործություններից մի քանիսը: Թիվ 28, 29, 33 և 36 գրադարան-մասնաճյուղերի ընթերցողները հանդես եկան ասմունքով, իսկ նրանցից մեկը՝ Թատրոնի և կինոյի ինստիտուտի առաջին կուրսի ուսանող Երեմ Կարապետյանը ներկայացրեց փոքրիկ բեմականացում: Երաժշտական համարով հանդես եկան Շիրակացու անվան ճեմարանի աշակերտուհի, կիթառահար Թամարա Աթանեսյանը, երգչուհի Նվարդ Հովակիմյանը և երգահան Արմինե Հարությունյանը: Միջոցառումն ամփոփեց Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են