Ապրիլի 13-ին <<Ազգային գրադարանային շաբաթ>> ծրագրի շրջանակներում <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի Լ. Մոտալովայի անվան թիվ 33 գրադարան-մասնաճյուղում տեղի ունեցավ չեխ հայագետ, թարգմանիչ Լյուդմիլա Մոտալովայի ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսություն: Հանդիսությունը իր ողջույնի խոսքով բացեց Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Նրան հաջորդեցին կինոռեժիսոր Ջուլիետ Կաժոյանը, <<Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության թանգարանի>> տնօրեն Կարեն Արիստակեսյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, Սարդարապատի հուշահամալիրի «Մուսա Լեռ» թանգարանի տնօրեն, արձակագիր, թարգմանիչ Դավիթ Սարգսյանը ,բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը, գրադարանի ընթերցող Սերժան Հովսեփյանը: Հյուրերից յուրաքանչյուրը խոսեց Լյուդմիլա Մոտալովայի կատարած կարևոր գործերի մասին: Հայ ազգի և հայոց լեզվի այս մեծ սիրահարը մեր իսկական բարեկամներից մեկն էր: Մեր մեծերի գործերը հիանալի կերպով թարգմանելով չեխերեն՝ նա մեզ ճանաչելի դարձրեց այդ ազգի համար: Միջոցառման հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանը հանդիսատեսին ներկայացրեց Լյուդմիլա Մոտալովայի կյանքի և գործունեության հետաքրքրական դրվագներ: Հանդիսության վերջում ցուցադրվեց Ջուլիետ Կաժոյանի ֆիլմը՝ նվիրված օրվա հերոսուհուն:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են