<<Մայրության և գեղեցկության տոն>>


   Ապրիլի 7-ին Ավ. Իսահակյանի կենտրոնական գրադարանի հյուրընկալ դահլիճում տեղի ունեցավ <<Մայրության և գեղեցկության տոն>> խորագիրը կրող ցերեկույթ: Ցերեկոյի ընթացքում դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը ՝ <<Մեկ դերասանի թատրոն>> խորագրով ներկայացրեց Ալիսա Կիրակոսյանի, Հովհ. Շիրազի, Հովհաննես Գրիգորյանի, Պարույր Սևակի, Քուչակի, Սայաթ-Նովայի, Վահան Տերյանի մայրությանը նվիրված ստեղծագործություններից: Ասմունքն ընդմիջվում էր մայրական թեմային նվիրված հայտնի երաժշտական տեսահոլովակներով և հատվածներ կինոնկարներից / Շուշան Պետրոսյանի <<Մայրիկ>>, Քրիստինե Պեպելյանի <<Մայրիկ>>, <<Նաիրի>> խմբի <<Ջանն է հավատ>> և այլ տեսահոլովակներով և հատվածներ Անրի Վերնոյի <<Մայրիկ>> ֆիլմից /:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են