<<Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ>>


   Ապրիլի 3-ին <<Մանկական գրքի և երաժշտության շաբաթ>> ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի տուն թանգարանում հյուրընկալվել էին <<Ճանաչենք մեր մեծերին – Իսահակյան-140>> խաղ-մրցույթի մասնակիցները և հանձնաժողովի անդամները: Տեղի էր ունենում խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին թիվ 29 գրադարան մասնաճյուղի <<Կռունկ>>, Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի <<Բյուրակն>>, ԿԳ-ի <<Մանկական գրականության>> բաժնի <<Ուսմունք>>, թիվ 15 գ/մ –ի <<Արագած>>, թիվ 27 գ/մ –ի <<Վարպետ>>, թիվ 28 գ/մ –ի <<Անի>> թիմերը: Հանձնախմբի նախագահն էր Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, անդամներն էին գրող Լիպարիտ Սարգսյանը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի ցուցադրութունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը, գլխավոր ֆոնդապահ Անժելա Խորենյանը և Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի <<Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների >> բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը: Վարպետի հարազատ պատերը կարծես ոգեշնչում էին մասնակիցներին և նրանք՝ լի խանդավառությամբ, ձգտում էին լավագույնս ներկայացնել նրա ստեղծագործությունները և կենսագրության հետաքրքիր մանրամասները: Մրցույթն անցնում էր լարված, բայց ընկերական մթնոլորտում: Արդյունքում հաղթանակ տարավ թիվ 29 գրադարան մասնաճյուղի <<Կռունկ>> թիմը: Վերջինս պարգևատրվեց պատվոգրով, իսկ մյուս թիմերը՝ մասնակցության հավաստագրերով: Բոլոր մասնակիցներին ընծայվեցին նաև գրքեր՝ տուն-թանգարանի կողմից:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են