<<Հովազաձորի գերիները>> վիպակի ներկայացում և ֆիլմի ցուցադրություն


   <<Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ>> ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ լրագրող, արձակագիր Վախթանգ Անանյանի ծննդյան 110-ամյակին նվիրված <<Հովազաձորի գերիները>> վիպակի ներկայացում և ֆիլմի ցուցադրություն: Ֆիլմը ներկայացրեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը: Իսահակյան գրադարանում հյուրընկալվել էին Վախթանգ Անանյանի թոռը՝ Արա Ֆերմանյանը, լրագրող, Անանյանի մտերիմ բարեկամ Սերժ Մանուկյանը, Երևանի Ղ. Աղայանի անվան թիվ 63 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի սաները՝ դասղեկ Կարինե Ղալթաղչյանի և թիվ 33գ/մ-ի վարիչ Անահիտ Պետրոսյանի ուղեկցությամբ, Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցի 7-րդ դասարանի սաները՝ դասղեկ ԱլվարդԵղյանի ուղեկցությամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են