Պատրաստում ենք անմոռուկներ


    Մարտի 17-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի հյուրերն էին Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի 6-րդ դասարանի սաները: Աշակերտները գրադարան էին եկել «Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում<<Ցեղասպանության անմոռուկներ>> պատրաստելու: Մանկական գրականության բաժնում նրանք դիտեցին <<անմոռուկ>> խորհրդանիշի մասին պատմող տեսանյութ, կարդացին Անատոլ Ֆրանսի, Ֆրիտյոֆ Նանսենի, Արմին Վեգների, Հենրի Մորգենթաուի, Ջեյմս Բրայսի, Հովհաննես Լեպսիուսի և Վալերի Բրյուսովի խոսքերը, որոնք այնուհետ գրեցին պաստառի վրա՝ իրենց իսկ կողմից պատրաստած անմոռուկների հետ միասին: Լուսանկարվելով գրադարանի <<Հիշել, հիշեցնել,պահանջել …>> գրքային մեծ ցուցահանդեսի մոտ, գրադարանի պատանի ընթերցողները միացան Հայոց պահանջատիրության երթին…

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են