Խաղ-մրցույթ՝ «Իմ Ֆրանսիա»


    Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի նախաձեռնությամբ, «Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում, կազմակերպվեց խաղ-մրցույթ՝ «Իմ Ֆրանսիա» վերնագրով։
Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց Իսահակյան գրադարանի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, մրցույթի հանձնաժողովի նախագահ Կարինե Մեհրաբյանը։ Նա շեշտեց «Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի կարևորությունը, որի շրջանակում էլ Իսահակյան գրադարանը կազմակերպում է հերթական միջոցառումը։
Խաղ-մրցույթին մասնակցեցին Երևանի «Օլիմպոս» կրթահամալիր-ավագ դպրոցը, Սիամանթոյի անվան թիվ 162 և Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցները։
Մրցույթին մասնակից աշակերտական թիմերը հանդես եկան Ֆրանսիայի մասին պատշաճ գիտելիքներով։
Խաղ-մրցույթում հաղթեց Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի թիմը, որն արժանացավ պատվոգրի և գրադարանի կողմից նվեր ստացավ արժեքավոր գրքերի հավաքածու։
«Օլիմպոս» կրթահամալիր-ավագ դպրոցի և Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի թիմերն ստացան մասնակցության հավաստագրեր։
Խաղ-մրցույթը, հիրավի, ծառայեց իր նպատակին, այն է՝ նպաստեց Ֆրանսիայի պատմամշակույթի մասին պատանի ընթերցողների գիտելիքների հարստացմանը, ինչպես նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների մշակութային բարեկամության խթանմանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են