Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսիի ծննդյան 160-ամյակին։ Նշանակալի է այն փաստը, որ Կլոդ Արշիլ Դեբյուսին մոտիկից ծանոթացել, ուսումնասիրել և բարձր է գնահատել Կոմիտասի ստեղծագործությունները։
Իսահակյան գրադարանում Կլոդ Դեբյուսիի երաժշտության ունկնդրումը մեծ հաճույք պատճառեց գրադարանի ընթերցող ունկնդրին՝ մեր խառնակ ժամանակներում հոգեխոս երաժշտությամբ նրան տեղափոխելով Բարու և Գեղեցիկի, բարեկամության և ներդաշնակության ծիրեր։
«Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպված այս հերթական միջոցառումն աներկբայորեն ծառայեց իր նպատակին, այն նպաստեց հայ և ֆրանսիացի ժողովուրդների մշակութային բարեկամության խթանմանը և երկու քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացմանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են