«Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի մեկնարկը Իսահակյան գրադարանում


    Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակում, կազմակերպվեց հերթական հետաքրքիր միջոցառումը՝ հեքիաթի բարձրաձայն ընթերցանություն։
Միջոցառումը բացեց և երեխաներին ջերմ, հոգեբուխ խոսք հղեց Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։
Նարինե Թուխիկյանը ներկայացրեց հեքիաթների գրավիչ աշխարհը և դրանց այնքան օգտակար, իմաստուն խորհուրդը։ Նա անմիջական, ինտերակտիվ զրույց վարեց փոքրիկ հանդիսատեսների՝ Երևանի թիվ 71 դպրոցի չորրորդ դասարանի աշակերտների, ինչպես նաև միջոցառմանը ներկա բազմաթիվ ընթերցողների հետ, ապա բարձրաձայն ընթերցեց սիրված հեքիաթներ։ Հեքիաթների երևակայական և իրական վառվռուն գույները, ոգեշունչ հույզերն ու մանկական բացահայտումներն օրը լցրին լույսով, բերկրանքով։ Գրադարանի փոքրիկ ընթերցողների հոգիներում առավել մեծացան սերն ու հետաքրքրությունը դեպի հեքիաթը, դեպի գիրքը, դեպի ընթերցանությունը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են