Լուի Արագոն -125


    Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում «Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպվեց դասախոսություն՝ նվիրված ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Լուի Արագոնի ծննդյան 125-ամյակին:
Միջոցառումը ողջույնի և շնորհավորանքի խոսքով բացեց Իսահակյան գրադարանի «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի վարիչ Մարիամ Խաչատրյանը։ Լուի Արագոնի կյանքի և գործունեության մասին դասախոսություն կարդաց Լուիզա Հակոբյանը։ Գրադարանի հյուրերն էին Արարատի մարզի Այնթապ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները։
Այնուհետև ցուցադրվեց փաստավավերագրական հետաքրքիր ֆիլմ, որն արժեքավոր տեղեկություններ ներկայացրեց Լուի Արագոնի կյանքի վերաբերյալ։ Միջոցառման վերջում կազմակերպվեց ինքնաբուխ քննարկում։ Երեխաները հետաքրքիր հարցեր ուղղեցին բանախոսին Լուի Արագոնի և ընդհանրապես ֆրանսիական գրականության, մշակույթի վերաբերյալ։ Իսահակյան գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանն իր ամփոփիչ խոսքում կարևորեց «Ֆրանկոֆանիայի օրեր Հայաստանում» ծրագիրը։ Փոխտնօրենն ամրագրեց, որ այս հերթական միջոցառումն աներկբայորեն ծառայեց իր նպատակին, այն նպաստեց հայ և ֆրանսիացի ժողովուրդների գրական-մշակութային բարեկամության խթանմանը և երկու քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացմանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են