«Արվեստն ու բժշկությունն անբաժան են»


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Գրական ուրբաթներ» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, բժիշկ – գենետիկ Գոհար Շահսուվարյանի հետ «Արևածագ» խորագրով գրական հանդիպումը, որի ընթացքում դերասանուհի Գայանե Սամվելյանը և Աննա Համբարձումյանը ընթերցեցին նմուշներ Գոհար Շահսուվարյանի բանաստեղծություններից։
Կազմակերպվել էր Գոհար Շահսուվարյանի գեղանկարների ցուցահանդես- վաճառքը, որի հասույթը հեղինակը տրամադրելու է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների բուժմանը։ Միջոցառումը հաստատումն էր Գոհար Շահսուվարյանի համոզմունքի՝ «Արվեստն ու բժշկությունն անբաժան են»։ Հանդիպման ավարտին Գոհար Շահսուվարյանը երախտագիտության խոսք հղեց Իսահակյան գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին, բոլոր աջակիցներին և մասնակիցներին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են