Ուսումնական պրակտիկա Իսահակյան գրադարանում


    Սույն թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 18-ը Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում իրենց ուսումնական պրակտիկան անցկացրին Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրի 2021-2022 ուստարվա «Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները։
Գրադարանի հմուտ մասնագետները, գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանի ղեկավարությամբ, պրակտիկայի ընթացքում ուսանողներին սիրով ծանոթացրին գրադարանային գործի կարևոր մանրամասներին։
Մարտի 18-ին Իսահակյան գրադարանում տեղի ունեցավ ուսումնական պրակտիկայի արդյունքների ամփոփումը։ Իսահակյան գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը և պրակտիկայի ղեկավար Ա․ Մուրադյանն ամրագրեցին, որ ուսումնական պրակտիկան ծառայեց իր կանոնադրական նպատակին։ Ուսանողները ձեռք բերեցին գրադարանային տեղեկատվական աղբյուրների վերաբերյալ անհրաժեշտ, արժեքավոր գիտելիքներ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են